24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔՊ-ում խուլ դժգոհություն կա: Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, եւ հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք` անբացատրելի ցածր։

Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները եւ բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա հինգշաբթի՝ կուսակցության Նախաձեռնող նիստի ժամանակ։ Միեւնույն ժամանակ, ՔՊ շարքերում վստահ են, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի լինելու` հո աշխարհով մեկ չե՞ն խայտառակվելու, որ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում, եւ Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, բոլորին «կուտ է տալու»՝ ասելով, թե կարեւոր չէ՝ ով որ տեղում է, իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ եւ չգնահատված չի մնա:

Նա բոլորից լավ է հասկանում, որ հակառակ դեպքում «աբիժնիկներն» ընտրությունները կբոյկոտեն, չեն աշխատի, նույնիսկ կարող են հակառակորդների օգտին աշխատել, եւ հիմա յուրաքանչյուր ձայնի ու յուրաքանչյուր ձայն բերողի համար կյանք է տալիս։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ