24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սյունիքով Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցքը զուտ թուրքական նախագիծ է եւ վերջ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաստեր,որ դեռ 1993-ին Թուրքիան ցանկանում էր Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցք բացել։
1993-ի ամռանը Արցախյան պատերազմը ստացավ ծավալական բնույթ։
Նույն թվականի ամռանը հայկական ուժերը մտան Աղդամ։
Թուրքիայի նախագահ  Սուլեյման Դեմիրելի մասնակցությամբ տեղի ունեցավ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ավարտին լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Չեթինն ասաց. «հայերը` օգտվելով Ադրբեջանի ներքին անկայունությունից, նոր տարածքներ են գրավում։ Հայերը չեն կարող այդ տարածքները պահել և դրա դիմաց Հայաստանը շատ թանկ գին է վճարելու»։
Իսկ նախկին վարչապետ  Էջևիթը պահանջում էր, որ թուրքական կազմավորումները օդային գործողություններ ձեռնարկեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցք բացելու նպատակով։
Էջևիթը ասել է. «Թուրքիան ի վիճակի է նման միջանցք բացել առանց զոհերի` օդային գործողությունների միջոցով»։
Ակնհայտ է,որ Թուրքիայի նպատակներից է եղել Սյունիքով միջանցք ստանալը։
Տասնամյակներ անց թուրքերն ու ադրբեջանցիները մոտենում են իրենց նպատակին։
Բայց այս ամենը նիկոլիստական ռեժիմը շարունակում է ներկայացնել որպես հայանպաստ։
Իրականությունն այլ է.Սյունիքով Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանցքը զուտ թուրքական նախագիծ է եւ վերջ»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ