Եթե նորից տեսնեք Արցախի կորուստը եւ մարդկային զոհերը սվաղող իմքայլական յանիչարներին, սա եւս ճտցրեք նրանց երեսին․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վեց տարի առաջ Հանրայինի եթերում այս մարդը հայտարարեց, որ.
1. Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւված է Մյունխենում։
2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։
3. Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։
Եթե նորից տեսնեք Արցախի կորուստը եւ մարդկային զոհերը սվաղող իմքայլական յանիչարներին, սա եւս ճտցրեք նրանց երեսին»։












































