01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Այո, ի սկզբանե էր ԲԱՆԸ․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այո, ի սկզբանե էր ԲԱՆԸ
Այո, ի սկզբանե էր խոսքը, բայց, երբ այդ Բանը դառնում  է  զուտ  որպես խոսք, երբ տարիներ շարունակ այդ ի սկզբանե խոսքը  այնքան  է երկարում, ծամծմվում, երբ այդ ԲԱՆԻն չի հաջորդում ԳՈՐԾԸ, խոսքը արժեզրկվում է ։
Չեմ կարծում  խոսքի, հայտարարությունների, դատապարտումների  այս շքերթը կարող է փոխել իրավիճակը։
Համոզված եմ, չի փոխելու։
Ուստի՝ եկել է պահը, երբ պետք է առաջ դնել ԳՈՐԾԸ, որովհետեւ այլեւս  խոսքի ուժը չկա,  խոսքով կռիվ տալը դոնքիշոտություն է։
Հայ Առաքելական եկեղեցին  այսօրվանից, Բուն Բարեկենդանի այս կիրակիից հետո  կմտնի Մեծ Պահքի շրջան, որը  կերկարի մինչեւ Հարության տոն, շուրջ 50 օր, մի քիչ պակաս։
Իսկ գուցե  պետք է էս անգամ խա՞խտել այդ պահքը, գուցե  Մեծ Պահքը պետք է դարձնել Մեծ Պայքար, որ իրոք, գա Հարությունը։
Եւ թող Աստված լինի դատավոր»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ