16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է խաղը․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանության ողջ հույսն ու հավատը ուժայինների անօրինական գործողություններն են, որոնք ամենօրյա ռեժիմով կոնկրետ թիրախներով են աշխատում։
Մի օր առաջ դա Իզմիրլյան հիվանդանոցն էր՝ Արմեն Չարչյանի ու Մայր Աթոռի դեմ գործողությունների համատեքստում։
Դրանից մեկ օր առաջ՝ Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռը, ում Դավիթի դեմ անբարոյական գործողությունների շրջանակում կալանավորեցին։
Որքան ընտրությունները մոտենան, այնքան Փաշինյանը սրելու է խաղը՝ ահագնացնելով ապօրինությունների ծավալները, դրանում ուժայինների նոր ներկայացուցիչների ներգրավելով և նրանց վզին ծանր պատասխանատվություն կապելով»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ