01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ինչ եք շամպայնի պռոպկի պես վեր-վեր թռչում․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչ եք շամպայնի պռոպկի պես վեր-վեր թռչում
Իբր մի ընտիր կատարում եք Սահմանադրության պահանջները, իբր մի ընենց ընտիր սահմանադրական քայլեր եք անում, իբր հավատարիմ ծառայում եք  ըստ Սահմանադրության, իբր որպես Սահմանադրական պահանջ երկրի անվտանգությունն ու սոցիալական  արդարությունն եք ապահովում, իբր  մի կարդացել եք գործող Սահմանադրությունը, իբր ձեր իլհամի եւ էրդողանի պահանջով թեւքերդ քշտած չեք  մտադրվել փոխել երկրի գլխավոր օրենքը, որ հիմա   շամպայնի խցանի պես վեր-վեր եք թռել, վույ աման հասեք, Սահմանադրությունը դա թույլ չի տա, որ դա սահմանադրական չէ եւ այլն։
Իսկ դուք երկիրը Սահմանադրակա՞ն ճանապարհով եք հանձնում թշնամուն:
 Իսկ դուք Սահմանադրակա՞ն ճանապարհով եք երկրի ինքնիշխանությունը տվել  ում ասես:
Իսկ դուք Սահմանադրակա՞ն ճանապարհով եք խոսքի համար սրբազաններ, քաղաքական գործիչներ եւ պարզ քաղաքացիներ բանտարկում:
Իսկ  դուք Սահմանադրա՞կան ճանապարհով եք  հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա:
Իսկ դուք Սահմադրակա՞ն ճանապարհով եք բազմել էս երկրի գլխին…»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ