19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

«Մոռացել են՝ ընդդիմադիրներին զորակոչել էին հավաքների ու նույն ժամանակ էլ «պատահական» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան»

ՀՅԴ ՆԱՈւՄ անդամ Տարոն Ղազարյանն անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հարցին՝ նշելով․

«Երեկ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարց է հնչեցրել՝ ի՞նչ էին անում դաշնակցականները 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ։ Փողոցային պայքարի ժամանակագրությունը միտումնավոր խեղաթյուրելով՝ ինքն էլ պատասխանել է իր հարցին՝ «միտինգ էին անում»։ Մոռացել է նշել, որ հուժկու շարժման ծավալումը չմարսելով՝ բազմաթիվ ընդդիմադիրների քաղաքական պատվերով, որպես պատիժ, զորակոչել էին եռամսյա հավաքների։ Հենց այդ նույն ժամանակ էլ «հանկարծ պատահականորեն» ծավալվել էր ադրբեջանական ագրեսիան։

Ավելին, տարածքային էական կորուստների ֆոնին փաստ է մնում, որ այնտեղ, որտեղ եղել են դաշնակցականներ, մեր դիրքերը մերն են մնացել»։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ