05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ նախագահին եւ վարչապետին

Ռուսաստանի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով:

Հանրապետության ղեկավարի խոսքով, քաղաքական արդյունավետ երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը համատեղ ջանքերի շնորհիվ թույլ են տալիս բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնել:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը միավորում են ռազմավարական դաշնակցության ամուր հարաբերությունները, որոնք բնութագրվում են քաղաքական ինտենսիվ երկխոսությամբ, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում սերտ փոխգործակցությամբ:

Henaran.am-ին փոխանցում են նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Ռուսաստանի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ու դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ:


 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ