12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ահա այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին մի քանի օրերին ողջ համացանցում տարբեր ՔՊ-ական դեմքեր հրապարակում են ՔՊ նախընտրական ցուցակի իրենց համարներն ու մարդկանց հորդորում իրենց օգտին քվեարկել։ Հատկանշական է այն, որ վարչախմբի առանցքային դեմքերն ընդգրկված են ցուցակի ներքևի հատվածում, ասենք՝ Ալենը՝ 249, Պապիկյանը՝ 219, Հարությունյան Արայիկը՝ 137 և այլն։ Այս կերպ սրանք փորձում են «ժողովրդավարության», «հասարակ» լինելու հերթական իմիտացիան ապահովել և մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե որքան հասարակ ու բարի մարդիկ են իրենք, սակայն դա ընդամենը ծխածածկույթ է։ Կիրառվող այս շոուն ընդամենը տեխնոլոգիա է, որը մարդկանց տանելու է հերթական մոլորությանն ու ակնհայտ ապակողմնորոշելու նրանց։
Իրականում այս «ժողովրդավարության» և «պլյուրալիզմի» շղարշի ու «սրտիկների» հետևում լրիվ այլ բան է թաքնված։ Այդ «բարի դեմքերի» դարձերեսին միաժամանակ աշխատում է պետական մամլիչը, և այն աստիճանաբար հանգելու է հերթական դիկտատուրայի։ Փաստացի տեսնում ենք, որ այս մարդիկ իրականում իրականացնում են դասական պետական տեռոր և, ընդդիմադիրներին ամեն կերպ չեզոքացնելով ու խաղից հանելով, իրենց ճանապարհն են մաքրում։ «Սրտիկների» տակ ակնհայտորեն թաքնված է հայտնի «պողպատե մուրճը», որն արդեն իսկ սկսել է գործել․ վառ օրինակը նախօրեին Էջմիածնում տեղի ունեցած ռեպրեսիան էր, երբ սովորական նախընտրական աժիոտաժի թեմաներով խոսակցությունները ներկայացվել էին որպես «ընտրություններն ուղղորդելու» և «մարդկանց վրա ճնշում գործադրելու» հանգամանք։
Ըստ էության, սա արվում է մարդկանց հոգեբանորեն ճնշելու, առաջիկա քարոզարշավից հնարավորինս հեռու պահելու ակնհայտ նպատակով։ Ավելին, մարդիկ նման դեպքերից խուսափելու և ավելորդ քաշքշուկների մեջ չմտնելու համար ուղղակի «ստրախովկա» են պահելու և հեռու են մնալու ընտրական գործընթացներից։ Այսինքն՝ օրվա կառավարիչներն ամեն ինչ անում են, որպեսզի ընտրություններին մասնակցության թիվը հնարավորինս քիչ լինի, որպեսզի կարողանան իրենց համար ցանկալի հանգրվանի հասնել․ որքան մասնակիցը քիչ, ՔՊ շանսերն այնքան մեծանալու են։
Ինչպես օրերս հայտնի դարձավ, ներկայումս (հավանաբար մինչև ընտրությունները սրանք ամեն կերպ կյանքի կկոչեն) օրենքի նախագիծ է շրջանառվում, ըստ որի՝ տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները։ Իսկ ովքե՞ր են հայհոյանքի և ատելության զանգվածային տարածման հիմնադիրները։ Այո՛, իշխանությունները։ Միանշանակ է, որ այն կդառնա ֆինանսական ճնշման մահակ ընդդիմադիրների համար, որի միջոցով ցանկացած մեկնաբանություն կարող են դիտարկել այս օրենքի շրջանակում և մարդկանց փակուղու առաջ կանգնեցնել։
Ահա այն ամենը, ինչը թաքնված է հայտնի «սրտիկի» տակ»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ