11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

TRIPP-ի համար կարելի՞ է, Ջերմուկի համար՝ ո՞չ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք, բացահայտ խոստովանություններ արեց։
1. Որքան էլ այս ռեժիմը ճոռոմաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։
Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու և ինքնիշխանության ճգնաժամի վկայությունն է։
Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության եւ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։
2-րդ խոստովանությունը, որ արեց Փաշինյանը, վերաբերում էր Հայ Առաքելական եկեղեցուն։
Եկեղեցու դեմ իր սանձազերծած արշավը, թեպետ ի սկզբանե պարզ էր, որ ունի բացառապես քաղաքական նպատակներ, որոնք քողարկվում էին բարոյագիտական զրույցներով, առաջին անգամ հենց Նիկոլի շուրթերով հիմնավորվեց որպես բացահայտ քաղաքական։
Նիկոլը եկեղեցու դեմ ռեպրեսիաները ուղիղ խոսքով պայմանավորեց այն հնազանդեցնելու եւ իրեն ենթարկացնելու ծրագրով։
3. Խոսելիվ դելիմիտացիայի մասին՝ Փաշինյանը խոստովանեց, որ այն շատ երկար գործընթաց է, ուստի Հայաստանի տարածքում ապօրինի գտնվող ադրբեջանական զորքերը կարող են տասնյակ տարիներ շարունակել տեղակայվել մեր հողերի վրա՝ եթե երբեւէ դուրս գան։
4. TRIPP-ի մասին եւս եղան որոշ «էքսկլյուզիվ» տեղեկություններ։ Այսպես, Նիկոլի խոսքից պարզ դարձավ, որ դրա լայնությունը լինելու է առնվազն 500 մետր, այսպիսով օտարերկրյա կառավարմանը կհանձնվի մեր պետական տարածքի մոտ 22 ք.կմ:
5. Ավելին, պարզվում է, կարելի է նաեւ «պատվերով դելիմիտացիա» անել՝ TRIPP-ին սահմանակից հատվածներում՝ մոտ 1.5 կմ ամեն կողմից (այդ թվում՝ Նախիջեւանի):
Այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում։
TRIPP-ի համար կարելի՞ է, Ջերմուկի համար՝ ո՞չ»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ