18 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

«Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ Հռոմի պապի կոչին».Ռազմիկ Դավոյան

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի համոզմամբ  Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան լիովին տեղավորվում է այն պատգամի համատեքստում, որը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ տվեց Հռոմի Պապը:

«Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ հռոմի պապի կոչին, միացավ տարերայնորեն, առանց համաձայնեցնելու թե նախօրոք միտք կար դրա մեջ չգիտեմ, բայց բոլոր դեպքերում նրա այցը կարևոր եղավ հայկական արմատներին մոտենալու համար»,-ասաց Դավոյանը։

Հրապարակախոսի խոսքով Քարդաշյանի այցի շնորհիվ համաշխարհային մամուլը հայության մասին տեղեկություն տալիս «մեռնում» էր, բայց այս օրերին Հայաստանին պատկերը տեղադրված էր Անգլիայի, Ամերիկայի, Եվրոպայի ամենանշանվոր թերթերի էջերում։

«Այդ պատկերները նայելիս ապշում էի, ոչ մի անգամ համաշխարհային մամուլը այդպիսի տեղադրումներ չի արել: Մի քանի տեսակետներով շատ կարևոր էր նրա այցը Հայաստան»։

Գրականագետ Վարդան Դևրիկյանն էլ առաջնորդվելով այն սկզբունքով, որ ամեն ինչում պետք է տեսնել լավը՝  Քիմ քարդաշյանի այցելությունը դրական է համարում. «Կարևոր եմ համարում այն առումով, որ մեկ հայ ևս վերադարձավ իր արմատներին և դա հրապարակայանորեն կատարվեց և ուրախություն պատճառեց բազմահազար երկրպագուներին։ Քարդաշյանը իր երկրպագուների շնորհիվ Հայաստանը հանրաճանաչ դարձրեց»,-նշեց Դևրիկյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ