19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Տիրադավ եպիսկոպոսների մեծ մասը լրիվ թեւաթափ է

«Իրավունք»-ը գրում է. «Տիրադավ եպիսկոպսների գերիշխող մասը լրիվ թեւաթափ վիճակում է։ Ավելին, ըստ նույն լուրերի, Փաշինյանին հավատարիմ է մնացել բացառապես Կճոյանը եւ Արցախի թեմի առաջնորդը։

Վերջինս այս ու այն կողմ հայտարարում է, թե Վեհափառ Հայրապետի հեռանալը ժամանակի հարց է։ Ավելին, նա խրոխտ կերպով հայտարարում է, թե հենց Փաշինյանի շնորհիվ է, որ արցախցիները կարողացան փրկվել։

Մի խոսքով, արցախյան աղբյուրների բնութագրմամբ, Վրթանեսը դարձել է Փաշինյանի վկան ու դրանից մի այլ կարգի երջանիկ է։ Մյուս կողմից էլ, տասնյակից միայն Կճոյանն ու Վրթանեսն են, որ զուրկ են նահանջի հնարավորությունից: Մեկը, որպես տիրադավների լիդեր, մյուսը, քանի որ ծախել է ոչ միայն եկեղեցուն, այլ նաեւ` արցախցիներին:

Ըստ այդմ էլ, մնում է, որ մինչեւ վերջ մնան «Նիկոլի վկայի» կարգավիճակում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ