Փաշինյանը կորցնում է ժողովրդականությունը հայրենիքում. ANCA

Թրամփ-Վենսի վարչակազմը չպետք է ֆավորիտ լինի հայկական քաղաքականության մեջ նույն պատճառներով, որոնցով արտասահմանյան երկրները չպետք է ֆավորիտ լինեն ամերիկյան քաղաքականության մեջ. այս մասին X-ի էջում գրել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
«Փաշինյանը, աստիճանաբար քիչ ժողովրդականություն վայելելով հայրենիքում՝ ընտրական կանոնները կեղծելով և քաղաքացիական հասարակությանն ու հոգևոր այլախոհներին բանտարկելով, աջակցություն է փնտրում արտասահմանում», – նշվել է գրառման մեջ:











































