07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Խանգարում էր հայրենիքը, հանձնեցին Արցախը․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նկատե՞լ եք․ այս իշխանություններին ամեն ինչ խանգարում է կառավարել, ավելի ճիշտ` «չեն թողնում հանգիստ ուդառնիկ խփեն», սրտիկեն, ոչինչ չանեն բայց միլիոններով պարգևատրվեն, սակայն իրենք, կարծես, լուծումները գտել են ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի:
Օրինակ` խանգարում է քննադատական խոսքը, դրա համար քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվում է։
Խանգարում էր հայրենիքը, հանձնեցին Արցախը։
«Արցախը տանք, հանգիստ ապրենք» ասելուց հետո սկսեցին խանգարել արցախցիները, որոնց լռեցնելու համար անընդհատյա աշխատանք են տանում` փողերը կտրելով, պակասացնելով, անհարմար ծրագրերի մեջ ներառելով ու քաղաքացիություն ընդունելու պարտադրանքով:
Հետո խանգարեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, դրա համար այսօր բազմաթիվ հոգևորականներ ձերբակալված են կամ հետապնդման մեջ, առանց որևէ իրական հիմքի, ուղղակի որ կողմնորշված են դեպի հավատքը և Եկեղեցին: Հետո տեսան որ խանգարում են գնդերեցները ու այդտեղ ՊՆ նախարարը հասավ օգնության, որ գնդերեցներին դուրս մղեն բանակից, այն թողնելով անտեր նաև հոգեպես:
Այս իշխանություններին խանգարում են նաև Հայաստանի թոշակառուները և աղքատ բնակչությունը, ու ի՞նչ արեցին, այո´, զրկեցին փողից, շատ վստահ և անամոթաբար:
Խանգարում էին Բաքվի բանտերում պահվող, իսկ վերջին օրերին արդեն դատապարտված մեր հայրենակիցները՝ Արցախի ղեկավարության գլխավորությամբ, ի՞նչ եղավ… Բաքուն ցմահ ազատազրկում տվեց:
Ու ինչո՞ւ այս իշխանություններին երբեք չեն խանգարում «Զայեդ» մրցանակով «մարդկային եղբայրացած» Ալիևն ու իր կլանը, ինչո՞ւ չեն խանգարում Էրդողանի կաբինետը և նրանց պահանջները…»:
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ