01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք․ Աբրահամյան

 ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք։
Դրա արդյունավետությունը կախված է՝ խնդրի ներհայկական օրակարգում տեղ գտնելուց մինչև միջազգային դերակատարների ու կառույցների հետ տարվող աշխատանք։
Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության։
Բայց կրկնում եմ՝ ելքը քաղաքական է, և լուծումների հետևից պետք է գնալ քաղաքական հարթությունում»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ