ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ճեպազրույցի կարևոր շեշտադրումները

«Ընտրությունների վերաբերյալ չունենք որոշում, եթե ունենանք՝ կասեմ»։
«Ինձ համար դեռևս շուտ է գնահատական տալ 2026 թվականի ընտրություններին»:
«Ընտրություններին ընդդիմության միասնական ճակատով հանդես գալու հետ կապված ցանկություն ես ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է, և խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին»:
«Տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք երբեք չի կարող լինել»։
«Չթողեցին, որ հայկական բանակը խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել»։
«Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու մեծ ունակություն ունեն»։
«TRIPP-ից դեռևս հասկացել եմ, որ ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերը դրան անավնում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, կամ խաչմերուկ, կամ ինչ-որ բաներ: Բայց ինչպես հայտնի է՝ նրանց ասածները մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո կփոխվեն, իսկ երկու ամիս հետո բոլորովին հակառակը կլինի: Շատ պարզ է»:
«Մենք մնում ենք խոնարհ մեր եկեղեցու հանդեպ և ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին: Եկեղեցին, կարծում եմ, ունի բոլոր հնարավորություններն իր կարծիքն ասելու, տարածելու: Բացի դրանից, ունի բոլոր հնարավորությունները ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, ովքեր եկեղեցու սպասավորների մեծամասնության կարծիքով, խախտում են օրենքներ»:
«Մենք ՀԱՊԿ անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել և ստացել, Չինաստանից և այլ երկրներից ենք սպառազինություն գնել, և դա մեզ չի խանգարել»:
Ճեպազրույցի սղագրությունը՝











































