04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանի «դատավարությունը» այլևս զարմացնելու տեղ չունի․ Գրիգորյան

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախագահ Սերժ Սարգսյանի «դատավարությունը» այլևս զարմացնելու տեղ չունի։ Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ խորացված բիպոլյառկա ունեցող սուբյեկտի վարչակազմի տարիներով ծեծված մեթոդ՝  նույն ձեռագրով, նույն որակով, նույն փուչ անուններով։ Ամենինչ էնքան նույնն է, որ արդեն նույնիսկ ձևականության մակարդակն է ընկել։
Սա մի բեմադրություն է, որտեղ մեղադրանքը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ պատմությունների/բամբասանքների վրա։ Երբ Հայաստանի Հանրապետության 3-րդ Նախագահին փորձում են կապել ինչ-որ կենցաղային մակարդակի դրվագների հետ,  միջնորդավորված պատմությունների,  կասկածելի «վկայությունների»՝ դա այլևս իրավական խնդիր չէ, դա պետական մակարդակի լրջության և պատասխանատվության կորստի վտանգավոր ցուցիչ է։
Սիլվաներն ու նրանց նմանները ինչ-որ այլ տառերից բաղկացած անպիտան սուբյեկտները այս մեխանիզմի ընդամենը գործիքներն են՝ երկու երեք անգամյա։ Նրանք սուբյեկտներ են, որոնց միջոցով փորձում են ստանալ «կոռուպցիոն» ֆոն, ինչ-որ այլ նմանատիպ «կինո» որպեսզի անձնական հաշվեհարդարի փորձը հասարակական աղմուկի մեջ թաղեն։ Բայց որքան պաթոսով էլ կարդան այդ տեքստերը, որքան էլ բեմական պատրաստվածությամբ, հեքիաթասածին վայել ներկայացնեն «մեղադրական խոսքը», իրականության հետ կապը մնում է նույնքան դատարկ, որքան այդ փուչիկ մեղադրանքները և դրանք գրող/կարդացողները:
Ցավը նրանում է, որ սա արդեն քաղաքական տեխնոլոգիա չէ։ Սա համակարգային դեգրադացիա է։ Երբ դատախազությունն ու դատարանը դադարում են ինստիտուտ լինելուց և վերածվում են գործադիրի կառուցվածքում ինչ-որ առընթեր մարմնի, արդարադատությունը վերանում է։ Մնում է միայն ցուցադրություն։
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը խոսում էր ուժեղի և հաղթողի դիրքերից, ոչ թե արդարացումների լեզվով։ Իսկ այսօր փորձում են ուժեղ պետականության տարիները վերածել, ինչ-որ Ճ կարգի սցենարիստի կողմից գրված քրեական սերիալի սցենարի։ Էդ սաղ անում են, քանի-որ ուրիշ գործիք այլևս չունեն, համ իրանք են սպառվել, համ իրանց տեղից էլ սպառված ֆանտազիան»:
Բայց ինչքան էլ փորձեն աղմուկով լռեցնել փաստերը, մեկ բան ակնհայտ է՝ քաղաքական հաշվեհարդարը երբեք արդարադատություն չի դառնում և ամենակարևորը ՝ չի մոռացվում» ։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ