30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հայրենիքի սահմաններն անփոփոխ են, քանի որ գծվել են Աստծո կողմից․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Հայրենիքի սահմաններն անփոփոխ են, քանի որ գծվել են Աստծո կողմից։
Իսկ պետությունների սահմանները փոփոխական են, քանի որ մարդկանց կողմից են գծվում։
Հայրենիքի սահմանները ոչ փոքրանում են ու ոչ էլ ՝ մեծանում։
Պետությունների սահմանները կարող են եւ փոքրանալ,եւ՝ մեծանալ։
Հայերի հայրենիքը՝ Հայկական բարձրավանդակն է։
Պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։
Հայ ժողովրդի պատմության  ընթացքում եղել են դեպքեր, երբ Հայոց Հայրենիքում ձեւավորվել են մի քանի հայկական պետություններ։
Նման օրինակներ եղել են ինչպես անտիկ ժամանակաշրջանում/Մեծ Հայքի,Փոքր Հայքի ,Ծոփքի թագավորություններ եւ այլն/,այնպես էլ ՝միջնադարում/Բագրատունիների,Վասպուրականի Արծրունիների թագավորություններ եւ այլն/:
Ընդամենը մի քանի տարի առաջ հայ ժողովուրդն ուներ երկու հայկական պետություն՝ Հայաստանի Հանրապետություն եւ Արցախի Հանրապետություն։
Քաղաքական տգիտություն է հակադրել հայրենիք եւ պետություն արժեքները։
Որեւէ մեկը չի կարող ինձ ՝հույն եւ հայ ժողովուրդների  զավակիս, արգելել պատմական հայրենիքս համարել Տրապիզոնն ու Վանը։
Հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծած պետությունների սահմանները փոփոխվել են։
Հիմա ի՞նչ.յուրաքանչյուր սահմանի փոփոխության հետ հայ մարդը պետք է նոր հայրենիք ունենա։
Աբսուրդ է, չէ՞…
Եվ վերջում…հազար Փաշինյան էլ գա ու գնա, Արցախը՝ հայ մարդու հայրենիքն է։
Հ.Գ. Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, իսկ կործանվում՝ դրա պակասի պատճառով։
Գարեգին Նժդեհ»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ