29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս իշխանությունները ինձ չեն գոհացնում.Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը համաձայն չէ, որ ժամանակից շուտ իշխանափոխություն լինի. «Ժամանակից շուտ ինչ լինում է, ձախողում է, ժամանակից շուտ ոչինչ պետք չէ, հասարակությունը պետք է հասնի այդ գիտակցությանը, որ անհրաժեշտ է փոխել, սա ապրելու ձեւ չէ։ Մի քիչ շտապես, մի բան սխալ կանես»։

Հարցին , թե ինչո՞ւ է ուզում, որ իշխանափոխություն լինի՝ Երվանդ Մանարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ճիշտ ուղղությամբ չենք գնում: Այս իշխանությունները ինձ չեն գոհացնում»:

 Մանարյանը այսօր մասնակցում էր Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած միջոցառման , սակայն նա ճիշտ չի համարում Հիմնադիր Խորհրդարանի և քաղաքացիների հետ պայամանգրի կնքումը։

 « Չեմ կարծում, որ դա ճիշտ բան է: Եթե ես եկել եմ այստեղ, ես գիտեմ ուր եմ եկել, մի հատ էլ ստորագրություն դնեմ, հասցես էլ տակը գրեմ, պասպորտիս համարը բան, այդ ամենը սխալ է»,-ասաց Մանարյանը՝ ավելացնելով, որ բնակչությունը հասնելու է իր նպատակներին, կհասնի վաղը, շատ լավ կլինի, կհասնի մի շաբաթ հետո՝ էլի լավ կլինի, կհասնի 10 տարի հետո միևնույն է, ճիշտ կլինի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ