Նույն այլանդակ պատկերն է Երևանում, քաղաքը կեղտոտ է, չմաքրված, փողոցները՝ վտանգավոր․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրանց մոտ ջայլամային քաղաքականությունը բոլոր գերատեսչություններում վերածվել է կառավարման նորմի: Հենց որ իրական պրոբլեմներ են առաջանում՝ ջայլամինման գլուխները խրում են ավազի մեջ, ձևացնում են, թե ոչ մի բան չի կատարվում։ Բայց երբ մեծ-մեծ խոսելու պահն է գալիս, էնպիսի ցուցադրություններ են անում, որ չես հասցնում հետևել «իրենց կատարած ֆանտաստիկ» աշխատանքներին…
Երբ, օրինակ, տարածաշրջանում անկախ մեր կամքից ինչ-որ նպաստավոր իրավիճակ է ձևավորվում, հանկարծ ավազի տակից գլուխները հանում են ԱԳՆ ներկայացուցիչները ու սկսում խոսել «փայլուն դիվանագիտությունից»։ Երբ էսօր ոչ ոք հստակ պատկերացում չունի, թե բանակն իրականում ինչ վիճակում է, իշխանականները նույն վստահությամբ խոսում են «պրոֆեսիոնալ բանակից»։ Հերթով չանդրադառնամ, գրեթե բոլոր գերատեսչություններում նուն ձեռագիրն է, խոսքը շատ է, պատասխանատվությունը՝ զրո։
Բայց էս օրերին ամենասարսափելին տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության պատկերն է։ Էս պահին «մեր ջայլամները»չկան, պետքները չի, թե մարդիկ էս ձյան պայմաններում ոնց պետք է տեղաշարժվեն, ոնց հասնեն աշխատանքի, կամ ընդհանրապես ոնց անվտանգ երթևեկեն։
Ասֆալտ փռելիս մեծից պուճուր հերթով փիառիտ են լինում, բա հիմա դուրս եկեք ու խոսեք։ Էս ինչ վիճակ է՞, մի օր չի, որ ասես…
Հ.Գ. Նույն այլանդակ պատկերն է Երևանում, քաղաքը կեղտոտ է, չմաքրված, փողոցները՝ վտանգավոր։ Մարդիկ բառացիորեն չեն կարողանում տեղաշարժվել, անվտանգ երթևեկել, հասնել իրենց գործին։
Վերջին օրերին էս համատարած անպատասխանատվության հետևանքով մարդիկ լուրջ տուժել են՝, թե ֆինանսապես, թե նյութապես ու, թե ֆիզիկապես։
Համակարգային ձախողումը պոզով պոչով չի լինում, այ էս ձև է լինում…»։











































