14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վաղը՝ հունվարի 14-ին ժամը 15:00-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵԽ գրասենյակի մոտ ակցիա կիրականացնի

Վաղը՝ հունվարի 14-ին ժամը 15:00-ին, AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵԽ գրասենյակի մոտ ակցիա կիրականացնի, որի ընթացքում հրատապ նամակ կհանձնի AntiFake.am-ի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջի և նրա ու փոդքասթի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու դատավոր Մանվել Շահվերդյանի ապօրինի որոշման առնչությամբ։

Այնուհետև նույնանման նամակներ կհանձնվեն ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդերի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի դեսպանատներին, որոնք իրար մոտ են գտնվում:

🚨Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը հունվարի 13-ի դրությամբ արդեն 5 օր հացադուլի մեջ է:

‼️Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ապօրինի կալանավորված են 61 օր:

Հրավիրում ենք մասնակցելու ակցիաներին և աջակցելու Նարեկին ու Վազգենին:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ