12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսոֆոբիան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էրդողանի, Ալիեւի, Ֆիդանի, Բայրամովի թքոցները անձրեւի տեղ սղացնող նիկոլական քարոզչամեքենան լծվել է Սոլովյովի անհաջող ձեւակերպումներով ռուսոֆոբիայի կրակը վառ պահելու գործին։
Սոլովյովի մոտ մեծ պատրաստակամությամբ հարցազրույց կտայի՝ ուղիղ եթերում բաց խոսելու հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռների մասին։ Ավաղ, նման հնարավորություն դեռ չունեմ։
Այլեւս «սովորական» է, որ ռուսաստանցի մի շարք գործիչներ մեր տարածաշրջանի մասին խոսելիս դրսեւորում են «Слон в посудной лавке» առակի հերոսի կեցվածքը։
Զարմանում եմ, թե ոնց կարելի է հետեւողականորեն դասեր չքաղել սեփական սխալներից, այդ թվում՝ քարոզչական։
Ուրիշ բան, որ Հայաստանում սրիկաների վերջին հանգրվանը դարձել է ռուսոֆոբիան։
Բայց ո՞նց է ստացվում, որ ռուսաստանցի գործընկերները (կամա՞ թե՞ ակամա) սնուցում են այդ կուտոկին։ Совпадение? …»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ