12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Հին աշխարհը քանդվում է, նորը դեռ անհայտ է. Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իրավիճակը ավելի քան պարզ է:

Հին աշխարհը քանդվում է, նորը դեռ անհայտ է, թե ինչ տեսք կունենա: Որևէ մեկը չի գալու մեզ փրկի, իշխանություն փոխի, դատապարտի, խաղի կանոններ սահմանի: Այլ հարց է, որ նոր աշխարհակարգում առաջնահերթությունները հաստատ կախված չեն լինելու Մակրոնին գրկելուց, ՌԴ գնալ/չգնալուց, Վաշինգտոնում հայկական երգեր լսելուց կամ Բրյուսելում լավ խոսելուց:

Ինչպես որոշվեց, այդպես էլ լինելու է ազդեցության գոտին իր բոլոր սպասումներով հանդերձ: Այլ հարց է, որ այս ընթացքում Հայաստանի իշխանությունը փորձում է ամրացնել իր դիրքերը: Դա անելու են ցանկացած ձևով: Շանտաժից մինչև կեղծիք, բանտարկելուց մինչև հնարավոր սպառնալիքներ:
Որևէ մեկը իրենց չի ասելու չէ, որովհետև իրենց պոնտեցիալ ասողները իրենք դեռ իրենց հարցերը պետք է լուծեն:
Հայաստանում վերջին տարիներին շատ կարծրատիպեր և նարատիվներ են փուչիկի պես պայթել, բայց դրան զուգահեռ ցավոք սրտի շատերի մոտ չի փոխվել հին աշխարհակարգի փլուզման մասին պատկերացումները: Դա արտահայտվում է խոսույթում, պատկերացումներում, պայքարի միջոցով և այլն:
Շատերի համար սա շատ լավ հնարավորություն է պոպուլիզմով հասարակությանը կերակրելու ու խոսքը բնավ միայն իշխանության մասին չէ: Ամեն ինչ պետք է գրագետ մատուցել:
ՌԴ-ի հետ հարաբերություններից մինչև Վաշինգտոն
ԵՄ-ի հետ քննարկումներից մինչև Հայաստանի շուրջ գտնվող պետությունների հետ հարաբերություններ
Մեկը գոռում է, որ հեսա ՌԴ-ն մեզ եսիմ ինչ կանի, մյուսը մտել է Թրամփի հետույքը, էն մեկը ԵՄ-ի աշխարհից է խոսում, որը չկա:
Մեկը ինքնիշխանությունից այնպես է խոսում, որ մտածում ես Նժդեհի ժամանակ ապրեր Սյունիքը ավելի արագ կազատագրեր, էն էլ հետո հիշում ես, որ անգամ փողոցային պայքարի ժամանակ բերետներին մոտիկ վախեցելա կանգնի:
Մեկը խոսում է Նիկոլից ազատվելուց, բայց 2018-ից սկսած հիշում ես, թե էտ չակերտավոր մեկը/շատերը ոնց էին զուտ ուզում տեղավորվել Նիկոլի մոտ: Սոցիալական արդարություն, դատական համակարգ… իրանց մեկ էր, զուտ լափամանը լինի/ դաշտի 90%-ից ավելին դա է (թող ների ավագ ընկերս, ով մի անգամ այս ասածիս համար նախատեց ինձ):
Բայց այստեղ կա իրոք դժվար ընտրություն: Գնալ ողջ դաշտի պոտենցիալ միավորման և այն դեպքում, երբ կան տարբեր ներդրված ուժեր/անձինք  իշխանության կողմից և արտաքին աշխարհի, թե գնալ առանձին ճակատով/ խոսքը կուսակցական շահերի մասին չէ/  և փորձել նման կերպ կոնսենսուս ձևավորել:
Ընտրությունը իրոք բարդ է, երբ հատկապես գիտես շատերի կենսագրությունը: Մեկ Նիկոլի տեղը մեկ այլ Նիկոլ բերելը հաստատ լուծում չէ:
Լուծումը թերևս այն է, որ բոլորը իրենց մեղավորությունը ընդունեն: Բոլորը մեղավոր են: Մեղավորություն ընդունելը չպետք է լինի զուտ պոպուլիստական հայտարարություն, այլ մտքի ու գաղափարի հիմնասյուն:
Քաղաքական ապաշխարությունը առաջին հերթին սեփական անձի նկատմամբ հաջողության գրավականն է: Հակառակ դեպքում ես օրինակ չեմ պատրաստվում մի մեղավորներին փոխել մեկ այլ մեղավորներով, զուտ նրա համար որ գործող մեղավորները ակտուալ են:
Երկիրը պետք է դուրս գա այս շրջափուլից: Եթե դաշտում շարունակվեն մանր մունր խայթողները, մեկին ցեխը կոխեմ, ես լավը երևամ- քաղաքականությունը, ապա որևէ մեկը չի հաջողի, իսկ այդ դեպքում կմնա մեկ ելք՝ ձևավորել բուլդոզերային ճակատ գրեթե բոլորի դեմ:  Այո, խոսքը միայն իշխանություններին չի վերաբերում: Արցախի ու առհասարակ հայրենիքի հաշվին զուտ լայք հավաքողներին, կարիերա անողներին, դրսից փող քերող իբր քաղգործիչ/գործիքներին, կեղծ հույսեր առանց ռացիոնալ մտքի տարածողներին, շատ շատերին..: Հայաստանի ապագան ոչ մեկի աշխատավայրը չի, որ զուտ վրեն փող աշխատեն՝ մեր զոհերը վկա..:
Իհարկե այդ դեպքում դառնալու ես հարձակման թիրախ, բայց հնարավոր է, որ այդտեղ լինի հաջողության բանալին: Երկարամյա կրկեսը հոգնեցրել է, ծաղրածունեը արդեն չեն ծիծաղեցնում, առյուծները և կապիկները կրկնում են նոր գործությունները: Կրկեսը պետք է փակել»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ