25 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Իշխանության խնդիրն ի սկզբանե այդ մարդկանց կոտրելը կամ սեփական դիրքորոշումներից հետ կանգնեցնելը չէ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաճախ են հարցնում, թե ինչու են այս կամ այն չկոտրվող անձանց քաղաքական հետապնդման ենթարկում, կալանավորում: Մեկ է` նրանք պինդ են, մինչև վերջ իրենց սկզբունքները պահելու են:
Իշխանության խնդիրն ի սկզբանե այդ մարդկանց կոտրելը կամ սեփական դիրքորոշումներից հետ կանգնեցնելը չէ:
Հանրային, քաղաքական ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով ռեժիմը փորձ է անում վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ` փորձելով կանխել մարդկանց ակտիվությունը, հանրային-քաղաքական գործընթացներին նրանց ներգրավածությունն ու իրենց տեսակետները հանրային հարթակներում հնչեցնելը:
Իշխանությունն առավել նյարդային ու ագրեսիվ է դառնում, երբ իր կիրառած գործիքները քիչ արդյունավետ են դառնում, իսկ իր նախաձեռնած գործընթացների հիմնական մեխը վարչական ռեսուրսն է դառնում»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ