22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը նոր պահանջներ, արհեստական խնդիրներ է առաջադրում. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի քաղաքականությունն ու գաղափարական պայքարը 90-ականներից կառուցված է հայերի դեմ ատելության և թշնամության վրա:
Ավելին, Ադրբեջանում իշխանության երկարաձգման, հորից որդուն անցնելու սկզբունքի և բռնատիրության կառուցման հիմքում ևս որպես «օբյեկտիվ հիմք» ծառայեցվել է հակահայկականությունը:
ՀՀ իշխանության միակողմանի զիջումների, պարտության շղթայի և անվերջանալի թվացող քծնանքի պայմաններում, Ադրբեջանում ներքին կայունությունը պահպանելու և տասնամյակներով արատավոր բարքերն արդարացնելու նոր գաղափարական հենք դեռ չի ստեղծվել, ինչն Ալիևների իշխանության համար իսկապես լրջագույն խնդիր է:
Այստեղ հարցն այն չէ, որ այդ իշխանությունը փլուզման եզրին է կամ ցնցումների մեջ, համենայդեպս ադրբեջանական պետության զարգացման տրամաբանությունն անկախ իրենց կամքից փոխվում է:
Մի կողմից Ադրբեջանի առավելապաշտական պահանջներն իրականացվել են, մյուս կողմից` Ադրբեջանը նոր պահանջներ, արհեստական խնդիրներ է առաջադրում, որի հիմքում նաև նոր իրավիճակի մարսումն ու իրադրությանը համարժեք նոր գաղափարական հայեցակարգի ընդունումն է»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ