Մեկ է` աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մայր Աթոռում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների ֆոնին ուշադրության է արժանի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ժամերգության ընթացքում հնչեցրած խոսքը:
Ի տարբերություն գործող ռեժիմի` ատելության, թշնամության և բախումներ հրահրող խոսույթի, Կաթողիկոսի խոսքը կառուցված էր հայրենիքի շուրջ համախմբվածության, հանդուրժողականության և սիրո մթնոլորտի վրա:
Ռեժիմի կողմից տիրադավների հավաքագրումն ու քաղաքական նպատակներով օգտագործելու հանգամանքը ևս մեկ հնարավորություն է` կողքից գնահատելու Փաշինյանի առաջարկն ու ասելիքը, մյուս կողմից` Մայր աթոռի արժանապատիվ, զուսպ, հավասարակշռված կեցվածքն ու հանրությանը ուղղվող մեսիջները:
Մեկ է` աղմուկը մի պահ վերանալու է և տակը մնալու է փաստերն ու մարդկային դեմքերը»:











































