17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էս երկիրը ճակատագրական լինել-չլինելու մեջ է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«  « Սա Երեւանն է, այստեղ ես տանն եմ»,- էրէկ  տաքսու մեջ  մոտ տասնհինգ րոպե միայն այս երգն էր հնչում, լուռ լսում էի, քթիս տակ ինքս էլ երգում էի ու չնկատեցի, որ վարորդը ու ես նույն  տրամադրության մեջ ենք։ Երկուսս էլ  կարծես արտասվում էինք։ Մեկ էլ երգի   ձայնը ցածրացրեց ու․ «Բա լավ, վերջը ինչ ա լինելու»։
էս էն հարցն է, որ ինձ տապալում ա ամեն անգամ։ Լուրջ մարդ էր, կիրթ,  մաքուր, գրագետ։Ինձ բացատրում էր, որ չի կարելի սրանց էսքան հանդուրժել, որ պարտավոր ենք քայլեր ձեռնարկել, որ  պարտավոր ենք  էս ամեն ինչի վերջը տալ։ Ինձ բացատրում էր, որ սրանց ուզածը Հայաստանն է առանց հայերի։ Մի կերպ  հուզմունքս խեղդելով հարցրի՝ « Դուք կգնա՞ք երկրից»։ Վստահ էի, որ կասի՝ ոչ մի դեպքում, դե, քանի որ  շարունակ էն երգն էր լսում։  Բայց եւ չզարմացա, երբ ասաց․”Բա ինչ անենք, հո թուրքերի կրունկի տակ չենք ապրելու, ախր սրանք եթե ընտրվեն նորից, էս երկրում քարը քարին չեն թողնելու, լրիվ բռնելու են, բոլորին փակելու են ու  երկիրը վերջնական հանձնեն»։ Ուզում էի ասել՝ չի լինի, նման բան չի կարող լինել։ Ուժ չգտա։ Միայն ասացի՝ « Ես չեմ գնալու, սա իմ տունն է, իմ քաղաքը, իմ երկիրը»։ Մարդը  հետ նայեց ու․ « կգնաք, դուք էլ կգնաք, երբ կտեսնեք, թե ոնց են ձեզ պարտադրելու լիքը ոչ հայկական բաներ»։ Էլի խոսեցինք,  շատ հարցեր քննարկեցինք,  խցանում էր, եւ Դավթաշենից մինչ  Կողբացի հասանք   մեկ ժամ 15 րոպեում։
Իջա մեքենայից ու Սարյան փողոցում դիմացիցս  չորս տղամարդ էին գալիս, հայերեն չէին խոսում, ֆրանսերեն կամ անգլերեն չէին խոսում, անգամ՝ ռուսերեն չէին խոսում,  լեզուն կամ թուրքերեն էր, կամ ադրբեջաներեն, ես   բանասեր եմ, բայց էդ լեզուները իրարից  շատ չեմ տարբերում։
Ու էդ  մարդիկ շատ  տգեղ հայացքով ինձ էին նայում, մի տեսակ՝ գիշատիչի հայացքով։ Ես վախկոտ մարդ չեմ, հակառակը՝ առհասարկ վախկոտ չեմ, բայց՝  սարսռացի։Պատկերացրի, որ  դրանք էդ հայացքով եթե իմ երեխաներին նայեն եւ դրանց տեղնուտեղը կհոշոտեմ։ Հիմա մտածում եմ՝ կգնա՞մ ես Երեւանից, կգնա՞մ ես Հայաստանից, առհասարակ՝ կգնա՞մ։
Հ․Գ․ Կասեք՝ քաղաքական մարդ ես, քաղաքական բաներ գրի, բայց եւ  դուք էլ լավ գիտեք, վաղուց էս երկիրը քաղաքական տրամաբանության մեջ չէ, էս երկիրը ճակատագրական լինել-չլինելու մեջ է»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ