12 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Վրաստանի իշխանությունները որոշել են պետական բուհերը դարձնել բացառապես անվճար․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վրաստանի իշխանությունները որոշել են պետական բուհերը դարձնել բացառապես անվճար։ Սա ոչ միայն սոցիալական, այլ նաև ռազմավարական քայլ է, քանի որ վրացական պետությունն ակնհայտորեն ընտրել է ճիշտ զարգացման ուղին՝ հասկանալով, որ որակյալ կրթությունը կարևոր հիմք է ուժեղ տնտեսության, մրցունակ մասնագետների և կայուն աշխատաշուկայի համար։
«Կրթություն-մասնագետ-որակյալ աշխատակից» շղթան Վրաստանում այս քայլով  մոտ ապագայում, մեծ հավանականությամբ, կտա էլ ավելի դրական արդյունք:
Հիմա եկեք տեսնենք, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում։
Մինչ հարևան երկիրը ներդրումներ է կատարում կրթության մեջ, մեզ մոտ կրթության համակարգի գերեզմանափորները շարունակում են խոսել բուհական միավորումների, «օպտիմալացման» և այս ամենի վրա կպցրած ոչ իրական «ակադեմիական քաղաքի» մասին։
Այդ նախագիծը ոչ միայն չունի իրագործման իրական հեռանկար, այլ նաև ծառայում է մեկ նպատակի՝ բուհերի կրճատման ու դրանց պատմական, մշակութային ու ակադեմիական հիշողության վերացման համար։
Այս քայլերի հետևանքով դեգրադացվում է և´ համալսարանական միջավայրը, և՛ կրթական որակը։ «Բուհական ռեֆորմ» անվամբ ներկայացված այս քայքայումը ոչ թե տանում են զարգացման, այլ հակառակը՝ խորացնում են կրթական և դրա շղթայական հետևանքների որակի անկումը, կրճատում գիտակրթական ներուժը:
Էլ չեմ խոսում քոլեջների մասին, որոնք դարձել են յուրօրինակ խոշոր բիզնես` հաշվի առնելով հայերի ցուցամոլության բնավորությունը»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ