Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական արհեստածին ու ցինիկ պնդումը շահարկեց․ Հովասափյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական արհեստածին ու ցինիկ պնդումը շահարկեց՝ նշելով, որ «քանի որ 301 թվականին եկեղեցին ստեղծվել է պետության որոշմամբ, ճիշտ կլինի պատարագից առաջ հնչի ՀՀ օրհներգը»: Այս թեզին դիլետանտությունից բացի այլ բնորոշում տալ հնարավոր չէ, բայց ես այն համոզմունքին եմ, որ նա այս ամենը հերթական անգամ դիտավորյալ է անում, եկեղեցին ամբողջովին ոտնահարելու, ստորացնելու և հոգևորից մարդկանց վերջնականապես զրկելու նպատակով:
Նիկոլի տեսակն իմանալով՝ նա փայլուն գիտեր, որ իր այս բարբաջանքը հանրային պարսավանքի է արժանանալու. առնվազն մտավոր տգետ պիտի լինես՝ եկեղեցու ստեղծումը պետության կողմից հիմնվելու փաստի մասին բարձրաձայլելիս: Ցանկացած 7-րդ դասարանցի գիտի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին (ոչ թե Հայաստանյաց, ինչպես դա սիրում է ասել) հիմնվել է առաջին դարում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից, իսկ Տրդատ 3-րդը՝ 4-րդ դարում, ընդամենն աշխարհաքաղաքական գերբարդ փուլում, այն հռչակեց որպես պետական կրոն:
Նիկոլն իհարկե այս ամենը գիտի, սակայն նա ամեն ինչը սիրում է հակադրությունների ու հակասությունների տիրույթում մեկնաբանել: Ըստ էության՝ Նիկոլի նպատակը եկեղեցուն արմատապես ու վերջնական իրեն հնազանդեցնելն է, քանի որ այն վերազգային և վերպետական կառոույց է, ունի պատմական անցյալ ու դարավոր հետագիծ, պետք է այն վերջնակապես պղծել՝ դարձնելով շարքայի «պետական գերատեսչության», հոգևորի իդեաֆիքսը զրոյացնել: Թվում է, թե դա դետալ է, փոքր շտրիխ, սակայն իր մեջ խորը ենթատեքստ է պարունակում: Ասեմ ավելին՝ պետության կից կառույց ստեղծելով նա նսեմացնում է մի ողջ կառույց, առաջարկում եկեղեցու բակում դրոշ տեղադրել, չեմ բացառում՝ մի օր էլ կխոսի սեփական նկարն այնտեղ կախելու անհրաժեշտության մասին, քանի որ, ինչպես ինքն է հայտարում՝ «կառավարությունը՝ ես եմ»:
Նրան պետք չի ո՛չ պատարագ, ո՛չ հոգևոր և ո՛չ էլ աստվածավախ հասարկություն, նրան պետք է հարկատու անկրոնների մի զանգված, որն ի դեպ կային և՛ պարսից, և՛ բյուզանդական, և՛ մոնղալների, և՛ թուրքական տիրապետության ժամանակ: Հատկանշական է այն, որ բացի Բյուզանդայի և Օսմանյան կայսրության տիրապետությանը, ոչ մի ուրիշ զավթիչի հետ կրոնական խնդիր և հակաեկեղեցիական դեմարշ չի եղել: Անաստված բոլշևիկները (իհարկե ոչ բոլորը) ավելի հոգևոր էին քան նիկոլի վաչկատունները՝ սա անհերքելի փաստ է:
Իմ կարծիքով սատանայական այս քայլին եկեղեցին պետք է արձագանքի,հստակ վերաբերմունք ներկայացնի, այլապես առաջիկայում սա սկսելու է արդեն պատարագների տողերը խմբագրել:Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական արհեստածին ու ցինիկ պնդումը շահարկեց՝ նշելով, որ «քանի որ 301 թվականին եկեղեցին ստեղծվել է պետության որոշմամբ, ճիշտ կլինի պատարագից առաջ հնչի ՀՀ օրհներգը»: Այս թեզին դիլետանտությունից բացի այլ բնորոշում տալ հնարավոր չէ, բայց ես այն համոզմունքին եմ, որ նա այս ամենը հերթական անգամ դիտավորյալ է անում, եկեղեցին ամբողջովին ոտնահարելու, ստորացնելու և հոգևորից մարդկանց վերջնականապես զրկելու նպատակով:
Նիկոլի տեսակն իմանալով՝ նա փայլուն գիտեր, որ իր այս բարբաջանքը հանրային պարսավանքի է արժանանալու. առնվազն մտավոր տգետ պիտի լինես՝ եկեղեցու ստեղծումը պետության կողմից հիմնվելու փաստի մասին բարձրաձայլելիս: Ցանկացած 7-րդ դասարանցի գիտի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին (ոչ թե Հայաստանյաց, ինչպես դա սիրում է ասել) հիմնվել է առաջին դարում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից, իսկ Տրդատ 3-րդը՝ 4-րդ դարում, ընդամենն աշխարհաքաղաքական գերբարդ փուլում, այն հռչակեց որպես պետական կրոն:
Նիկոլն իհարկե այս ամենը գիտի, սակայն նա ամեն ինչը սիրում է հակադրությունների ու հակասությունների տիրույթում մեկնաբանել: Ըստ էության՝ Նիկոլի նպատակը եկեղեցուն արմատապես ու վերջնական իրեն հնազանդեցնելն է, քանի որ այն վերազգային և վերպետական կառոույց է, ունի պատմական անցյալ ու դարավոր հետագիծ, պետք է այն վերջնակապես պղծել՝ դարձնելով շարքայի «պետական գերատեսչության», հոգևորի իդեաֆիքսը զրոյացնել: Թվում է, թե դա դետալ է, փոքր շտրիխ, սակայն իր մեջ խորը ենթատեքստ է պարունակում: Ասեմ ավելին՝ պետության կից կառույց ստեղծելով նա նսեմացնում է մի ողջ կառույց, առաջարկում եկեղեցու բակում դրոշ տեղադրել, չեմ բացառում՝ մի օր էլ կխոսի սեփական նկարն այնտեղ կախելու անհրաժեշտության մասին, քանի որ, ինչպես ինքն է հայտարում՝ «կառավարությունը՝ ես եմ»:
Նրան պետք չի ո՛չ պատարագ, ո՛չ հոգևոր և ո՛չ էլ աստվածավախ հասարկություն, նրան պետք է հարկատու անկրոնների մի զանգված, որն ի դեպ կային և՛ պարսից, և՛ բյուզանդական, և՛ մոնղալների, և՛ թուրքական տիրապետության ժամանակ: Հատկանշական է այն, որ բացի Բյուզանդայի և Օսմանյան կայսրության տիրապետությանը, ոչ մի ուրիշ զավթիչի հետ կրոնական խնդիր և հակաեկեղեցիական դեմարշ չի եղել: Անաստված բոլշևիկները (իհարկե ոչ բոլորը) ավելի հոգևոր էին քան նիկոլի վաչկատունները՝ սա անհերքելի փաստ է:
Իմ կարծիքով սատանայական այս քայլին եկեղեցին պետք է արձագանքի,հստակ վերաբերմունք ներկայացնի, այլապես առաջիկայում սա սկսելու է արդեն պատարագների տողերը խմբագրել»:











































