25 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխող ռեժիմին մարդիկ պետք է պատերազմ ուղարկելու, վարժական հավաքների, ծառայության համար․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում 2023-ի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի և արցախցիներին բռնի հայրենազրկելուն զուգահեռ ողբերգության մեկ այլ էջ գրանցվեց` ՊԲ վառելիքաքսուքային պահեստը պայթեց, որի հետևանքով 2 հարյուրից ավելի զոհեր եղան, 2 տասնյակ մարդու ճակատագիր էլ մինչ այժմ հայտնի չէ:
Զոհերի ընտանիքի անդամները, հարազատները 2 տարուց ավելի է տարբեր դռներ են ծեծում, փորձում հասկանալ, թե իրականում ի՞նչ է եղել, ի՞նչ պայմաններում այսպիսի աղետ եղավ, ովքե՞ր են պատասխանատուներ, բայց այդպես էլ պատշաճ պատասխան չեն ստացել:
Ավելին, մինչ այժմ, զոհվածներին կարգավիճակ չի տրվել, չի արձանագրվել այդ պայթյունի և պատերազմի կապը ու նրանց ընտանիքները համապատասխան հիմնադրամից աջակցություն չեն ստանում:
Այդ զոհերից շուրջ 8 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերն ուղիղ դիրքերից էին իջել պահեստ, իսկ ընդհանուր առմամբ պայթյունի հետ առնչվող ողջ եղելությունը պատերազմական գործողությունների հետ ուղիղ առնչություն ուներ:
Իշխող ռեժիմին մարդիկ պետք է պատերազմ ուղարկելու, վարժական հավաքների, ծառայության համար, սակայն երբ նման ողբերգություն է լինում, զոհերի ընտանիքները մնում են իրենց վշտի ու խնդիրների հետ միայնակ»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ