17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ամեն ինչ շատ պարզ է՝ «կոնին դրված» էր կոնկրետ Նիկոլի հրահանգը․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ այսպես՝ Մայր Աթոռի դեմ իշխանական արշավը կարող ենք ամբողջովին բացված համարել․ այն առաջիկայում, թերևս մինչև տարեվերջ, Փաշինյանի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվի։ Այս մասին, Նիկոլն ինքը, ժամեր առաջ, հրապարակավ հայտարարեց՝ նշելով, որ ինքն ուղղակի սպասում էր Էջմիածնի համայնքապետի ընտրությունների ավարտին։
Գրեթե կասկած չունեմ, որ քպ թեկնածուն, ով իրեն որոշակի լայալ էր պահում Կաթողիկոսի հետ կապված հարցերում, չէր փորձում մտնել փաշինյանական թեմաների մեջ, լրագրողների կողմից պերմանանետ տրվող հարցադրմների ժամանակ «կռուտիտներ» էր անում, անկախ իր կամքից, եթե նույնիսկ չէր էլ ցանկանում, միանալու է այդ պիղծ գործընթացին։
Ըստ էության՝ Նիկոլն իր ողջ ջանքն ու ներուժը դրեց, որպեսզի Էջմածնում ունենա սեփական դրածոյին՝ իր քաղաքական կրքրին հերթական հագուրդ տալու և «Մայր Աթոռ օպերացիան» իրեն ցանկալի հանգրվանին հասցնելու նպատակով։ Հենց դրանով էր պայմանավորված, որ երեկ Էջմիածնի կենտրոնում կարելի էր տեսնել իշխանության ողջ պլեադան՝ Ալենից սկսած մինչև Լոռու մարզպետ, պլյուս նախարարական «սաստավն» ու մնացյալ քպ-ական օդիոզները։
Ամեն ինչ շատ պարզ է՝ «կոնին դրված» էր կոնկրետ Նիկոլի հրահանգը, ու բոլորը պետք է կաշվից էլ դուրս գային՝ դա իրականացնելու համար (շեֆը կարող էր միանգամից սաղին ուղարկել տներով), ուստի, ինչ տարբերակ կար, մարդկանց մոբիլիզացրել էին։
Ընդդիմության թեկնածուն, ով հավաքեց, մոտ 32 տոկոս ձայն, ակնհայտ է, որ շատ լավ է աշխատել, դրանում ոչ մի խոսք, իսկ տեղի ունեցածը ցույց տվեց, որ քպ-ի՝ ողջ ռեսուրսի մոբիլիզիացիան՝ վարչական ռեսուրսի կիրառում, ֆինանսներ, զրպարտություններ, վիրավորանքներ և այլն, ցույց տվեցին այն, ինչը մոտավորապես լինելու է առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ․ այնպես որ՝ սրանց հաղթելն այնքան էլ դյուրին գործ չէ, տղե՛րք, ու թերևս արժե մի հատ էլ մտածել կատարվածի մասին, հարցը պետական նշանակության է»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ