15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Սպասում եմ ԶԼՄ-ների իրավունքներով «զբաղվող» հ/կ-ների արձագանքին․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե ինչպես մեր հասարակությունը  փոխվեց, ինչպես լրատվական դաշտում հայտնվեցին մարդիկ, որ պատրաստ եղան իրենց մասնագիտական գործունեությունը  սինխրոն դարձնել օրվա իշխանությանը, ինչպես  որոշները  այդպես էլ չհամարձակվեցին ոտքի կանգնել ի պաշտպանություն լրագրողների իրավունքների ոտնահարման։
Նիկոլը ոչ միայն մեր երկրի սահմանները դարձրեց անպաշտպան, ոչ միայն մեր հայրենիքն է հանձնում, եկեղեցին է անարգում, ոչ միայն գլխավոր բանտապահ դարձած բանտերը լցնում է այլախոհներով, այլեւ, ցավոք, կարողանում է ստեղծել այնպիսի միջավայր, որում գործընկերը գործընկերոջ համար ոտքի չի կանգնում, թեկուզ մինի  բողոքի ակցիա, կամ մինի հավաք չի կազմակերպում, անգամ՝ գրառում չի անում։Հատուկենտ բացառություններ կան եւ լաավ է, որ կան; Ով ինչ ասի, Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը լրագրող են, այո, 21-րդ դարում փոդքաստ վարելը եւս լրագրողական գործունեություն  է համարվում։ Նարեկին եւ Վազգենին կրկին խամաճիկ իրավապահ համակարգը տարավ անազատության։ Այո, դատարանի մոտ, քննչականի մոտ լուսաբանվեց, հարցազրույցներ վերցրեցին, եւ՝ վերջ, սահմանափակվեցին, իրենց գործը համարեցին ավարտված։
Մինչդեռ,  «նախկինների» ժամանակ, երբ որեւէ լրագրողի   վրա օրինակ սեդրականմհերները գոռում էր, անմիջապես ակցիաներ, անմիջապես իշխանական պատգամավորները ստուդիայից-ստուդիա էին գնում, ներողություններով, մեղայականներով, կամ, երբ նույն նիկոլին էին բռնում,  հենց հանրապետության հրապարակում, նախագահականի մոտ  ինչ ակցիա մտքներովդ անցի, լրագրողական կազմակերպությունները իրականացնում էին։ Ավելի ցայտուն օրինակը  25 տարի առաջ «Ա1+»-ի փակումն էր, երբ տարան տեխնիկա եւ ամեն ինչ, օրերով մենք տուն չէինք գնում, մեր գործընկերներին աջակցելով մեր ձեւերով։Ի դեպ, այդ ժամանակ պետական լրատվամիջոցները լուսաբանում էին  դա։
Հիմա «Անտիֆեյք»-ի տեխնիկան տարել են, ըստ էության այդով  խոչընդոտել են լրատվամիջոցի գործունեությունը։  Սպասում եմ ԶԼՄ-ների իրավունքներով «զբաղվող» հ/կ-ների արձագանքին։ Դեռ հույս ունեմ, որ  իզուր չեմ սպասում։
Մինչդեռ,  ճիշտն  այն  ժամանակ  էր, երբ մարդիկ իրենց գործընկերների  կողքին էին։
 Այսօր, նիկոլը քանդեց նաեւ համերաշխության պատերը, համախոհության,  նույն գործն անող մարդկանց մեջ սեպեր խրելով։ Սթափվելու կոչ չեմ անում, զուտ՝ ադեկվատ եղեք։
Սա շատ լուրջ կռիվ է, վտանգավոր, հեռուն տանող եւ կործանող․․․
Հ․Գ․ Այս գրառումս արդեն տարածել էի, երբ քիչ անցա տեսա մի խումբ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը։Լավ է, ճիշտ է․․․
 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ