11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Էս մարդիկ ապրում են իրենց իրականության մեջ՝ սեփական «ապակե ակվարիումում»․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Րոպեներ առաջ խորհրդարանում քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու հարցը, որի հիմնական զեկուցողը Ռուբինյան Ռուբենն էր։ Ելույթի ընթացքում նա, լրիվ «պատահաբար», հունվարի 27-ը հիշատակի օր հայտարարելու հանգամանքները թվարկելու ժամանակ, շատ հստակ ու հատու ձևով նշեց (բառացի մեջբերում եմ), «օգոստոսի 8-ին ընդունված ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ընդունման փաստը»։ Ճիշտ է, խոսքի վերջում իրեն ուղղեց՝ նշելով, թե իրեն հուշեցին, և պետք է ասեր Վաշինգտոնյան հռչակագրի ընդունման փաստը, բայց ինչևէ։
Համաձայնեք, որ նման «լյապերը» պարզապես պատահական չեն լինում նման ամբիոններից։ Ցավոք, օրվա կառավարիչների իշխանության տարիներին բազմիցս տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունեցել այսպես կոչված «վրիպակները»՝ «նրանք զոհվեցին հանուն ոչինչի», «մենք մեզ պարտված չենք համարելու», «ՄԽ համանախագահները 2019-ին առաջարկ չեն ներկայացրել» և այլն։
Այս ամենը ցույց է տալիս, որ նրանք իրենց պահվածքով և էությամբ գործում են հստակ մշակված սցենարով․ ունեն կոնկրետ լսարանին ուղղված գործիքակազմ, որը համապատասխան պահին և համապատասխան կեցվածքով հանրայնացնում են՝ ցույց տալով, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախապես գծագրված պլանի։ Իրավիճակի ողբերկանությունն այն է, որ նման «սայթաքումները» կամ «լեզվի վրիպումները» վերածվում են հստակ ուղերձների, որոնք մատնում են իրական մտածողության և գործողությունների տրամաբանությունը։ Այս դեպքում խոսքը այլևս պատահական սխալ չէ, «սփոյլ» արած քաղաքական ծրագիր։ Իրականում նման դրվագները վաղուց դադարել են պատահական թվալ՝ դրանք պարզապես հերթական ապացույցներն են, որ գործող իշխանության խոսքն ու վարքագիծը ծառայում են մեկ նպատակին՝ հանրային գիտակցության հերթական դեգրադացմանն ու նոր ցնցման նախապատրաստելը։
Եվ վերջում. էս մարդիկ ապրում են իրենց իրականության մեջ՝ սեփական «ապակե ակվարիումում»: Մարազմն այն է, որ էդ «իրականությունը» փորձում են փաթաթել մարդկանց վզին, համոզել որ ինչ-որ լրիվ հում, չեփված  բանակցություն, օդում հնչած մտքեր, կարող են խորքային արժեքաբանական հիմք դառնալ, դրանք էլ էդ այլանդակ ուղղությամբ շարժվում են առաջ»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ