10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյան, հիշու՞մ ես՝  ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին։
Հայաստանի կառավարիչն ու իր թիմը ցնցումների մեջ են ընկել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո։
2-3 օր է ,իրար հերթ չտալով , գրում ու գրում են։
Ձեր գրելը քանի՞ կոպեկ ադժե, եթե գոռում էիք՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց Արցախը նվիրեցիք  Ադրբեջանին ։
Իսկ Սերժ Սարգսյանն իրականությունն է ասել։
Այո, 44 -օրյա պատերազմից հնարավոր էր խուսափել,իսկ պատերազմի դեպքում նաեւ հնարավոր էր խուսափել կապիտուլյացիայից։
Եւ՝ պատերազմի ,եւ պարտության մեղավորը հաստատ նախկինները չեն։
Պարտությունը բերել ես դու,Նիկոլ Փաշինյան։
Փաշինյան, դու ես ասել՝ բանկցում եմ զրոյական կետից։
Դու ես ասել ՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Դու ես ասել, որ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզն այլընտրանք չունի։
Դու ու քո թիմակիցներն էին քեզ դրել Էյզենհաուերի ու Ժուկովի տեղը  2020-ի Տավուշի սահմխնային միջադեպի ժամանակ։
Դու էիր 2020-ի սեպտեմբերի 25-26- ին խոստանում բաներ ասել,որի արդյունքում Ալիեւի իշխանությունն ու Ադրբեջանի ներքին կյանքը կցնցվի։
Դու էիր քո թիմով 44 օր գոռում՝ հաղթելու ենք։
Դու ես հոկտեմբերի 2020-ի 19-20-ին հրաժարվել պատերազմը կանգնեցնելու ՌԴ առաջարկին ։
Դու ես նոյեմբերի 9-ի ստորագրությամբ ավելի շատ տարածք հանձնել,քան գրավել էր ադրբեջանական բանակը։
Դու ես 2022-ի հոկտեմբերի 6-ին  Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։
Հիմա ի՞նչ ես խոսում…
Հիշու՞մ ես,խոսքերս քեզ 2022-ի հոկտեմբերի 12-ին։
Հ.Գ. Մենք քեզ թողել ենք 42 հազ.քառ.կմ տարածքով երկու հայկական պետություն։
Ավելի լավ է մտածեք,թե դուք ինչ եք թողնելու ձեզանից հետո։
Էդուարդ Շարմազանով. 12.10.2020»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ