Եթե խոսքիդ տերն ես, վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ, 2019-ին քեզ առաջարկված բանակցային փաստաթուղթը գաղտնազերծել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին ու նշել փաստերով,որ քեզ առաջարկվել է փոխզիջումների միջոցով լուծել խնդիրը ու Արցախի ժողովուրդն էլ օգտվելու էր ինքնորոշման իրավունքի պարտադիր կիրառումից։
Դու հրաժարվեցիր։
Իսկ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը դու ինքդ ես Կապանի հայտնի ասուլիսի ժամանակ հրապարակել։
Դու ես ասել՝ երբ ուզեմ կվերադառնամ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգոպթյանը։
Ստատուսներ գրելու փոխարեն, մտի յութուբ ու մի անգամ էլ նայի ասուլիսդ։
Ու եթե խոսքիդ տերն ես, վերադարձիր Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը։
Քեզ տեսնեմ…» ։











































