Վերջին շրջանում իշխանության կենտրոնացումը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ է․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում իշխանության գործադրած ռեպրեսիոն քայլերը համատարած բնույթ են կրում:
Թիրախում հայտնվող մարդկանց` նախկին նախագահներից մինչև հոգևորականներ, մեկ բան է միավորում, նրանք բոլորը հետապնդվում են իշխանությունից տարբերվող կարծիքների ու մոտեցումների համար:
Վերջին շրջանում իշխանության կենտրոնացումը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ է, ում նկատմամբ հարուցված գործերը մեկը մյուսի հետևից փլուզվում են, սակայն իշխանությունը չի հանձնվում` նորերն է կառուցում:
Ողջ իրավապահ համակարգը նստած է հոդված փնտրելու ու մարդկանց փաթաթելու վրա` հիմքում ունենալով 0 փաստ»:











































