07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանը ոչ միայն «ցավեցնում» է հայ ժողովրդին, այլ հիշեցնում ՀՀ իշխանությանը․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, այն 5-րդական կառույց հռչակելու, իսկ զինծառայողներին հերոսից շարքային աշխատակցի վերածելու, Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում:
Ի դեպ, զորահանդեսի նախապատրաստական կադրերը ցույց են տալիս, որ մասնակից տեխնիկայի, սպառազինության մի մասը գնվել է 44-օրյա պատերազմից հետո, իսկ դրանք վաճառողների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է:
Անշուշտ ուժի ցուցադրման և դրան ուղեկցող քարոզչության հիմնական թիրախը շարունակում է մնալ Հայաստանը, որով Ադրբեջանը ոչ միայն «ցավեցնում» է հայ ժողովրդին, այլ հիշեցնում ՀՀ իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ