07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դուք պետք է միշտ վախերի մեջ լինեք․ Եսայան

ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դուք պետք է միշտ վախերի մեջ լինեք
Իրավապահ կոչվող համակարգը մեր երկրում վաղուց դարձել է ան-իրավապահ, արդարադատությունը դարձել է ան-արդար, դատարանները՝ ան-դատ։  Ինչ մեղք եք, դուք,որ տարիներ շարունակ սովորել եք, կրթվել, աշխատել  նորմալ գործող համակարգում, իսկ  այս  «բռնապետիկի» տարիներից դարձել եք   դոնդող,   եւ ձեզ ոնց ուզում, այնպես օգտագործում է, ծռմծռելով, նվաստացնելով, թքելով ձեր երեսին։
 Վախկոտի պես ենթարկվում եք անկիրթ, անուսում, անհայրենիք, անսեր,  այս մեկի հրամաններին։
Իսկ ո՞նց եք, գիշերները  ձեր հեռախոսները որքա՞ն մոտ եք դնում ձեր բարձերին, որ հանկարծ էդ  մեկը sms  գրի, վռազ վեր թռնեք եւ  մայկա-տրուսիկով վազեք հերթական անօրինական հրահանգը կատարելու։
Լա՞վ եք, հանգի՞ստ եք, սրտի կաթիլները ի՞նչ արագությամբ եք կուլ տալիս։
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր «Իմնեմինի» փոդքաստի տղերքի հյուրն է, լինելու է ուղիղ եթեր, լինելու է շատ բացառիկ։
Ձեզ sms գրող ստատուսչիկը  մի անկյունում  մատների եղունգներն է կրծոտում։ Ես, անձամբ դրա վախերով եմ պայմանավորվում  երկու օր առաջ իրավապահ որոշների խելահեղ, անտրամաբանական գժոտ իրարանցումը, մեկ օրվա մեջ երեք անգամ նախագահ Սարգսյանին դատարան հրավիրելով,դուք էլ չիմանալով, թե ինչի համար։
Յեսիմինչ եք «գտե՞լ»  յեսիմինչի եք մտածել, թե Սերժ Սարգսյանը կարող է երկրից գնալ։
Տո, այ դոնդողներ, նախագահը իր տանն է, իր երկրում, իր հայրենիքում, էդ դուք եք քոչվորները, էդ դուք հայրենիք չունեք, իսկ մերը  «ծախում եք» թշնամիներին, որ ձեր «հարազատներն են»։
Ոչինչ, սա էլ կանցնի, մեր երկիրը կվերադառնա տրամաբանության դաշտ, իսկ դուք  կփախնեք մեր երկրից, կնոջ շորեր հագած, որ  հանկարծ ձեզ չճանաչեն․․․»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ