23 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախ ժամկետային ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչվողների 25%-ով կրճատում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հայտարարեց, որ պարտադիր ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելը չի կարող համարվել բանակի կրճատում` որպես հիմնավորում բերելով պայմանագրային ծառայողների աճը:
Նախ ժամկետային ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչվողների 25%-ով կրճատում, երկրորդ, ՊՆ-ի հաղորդած պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին:
Եվ ամենակարևորը` իշխանության տարբեր դեմքեր, մինչև այս փոփոխությունը խոստովանում էին, որ համալրման լուրջ խնդիր կա ու այդ պայմաններում բանակի անհամարժեք կրճատման են գնում:
Ես հասկանում եմ հասարակության մի մասի ուրախությունը, ովքեր այս առաջարկը դիտարկում են էմոցիոնալ ու ոչ մասնագիտական տեսանկյունից, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ առանց այդ էլ առկա բազմաթիվ բարդությունների պայմաններում, զինված ուժերում ճողվածք է առաջանալու, ինչը երկրի պաշտպանողականության վրա ծանր հետևանքների է ունենալու»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ