20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Շարունակեք սպասել 2026-ին, չշեղվեք…Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շարունակեք սպասել 2026-ին, չշեղվեք…
Շարունակեք հավատալ, թե ընտրություններով հնարավոր է նիկոլը մերժվի եւ գնա, շարունակեք  համարել, թե մեր պետությունը նորմալ իրավիճակում գտնվող երկիր է եւ հնարավոր է սպիտակ ձեռնոցներով,  պուպուշ բառապաշարով,  սիրուն խոսքերով, նորմալ ընտրություններով   փոխել իշխանությունը 2026-ին։
Մինչ  մենք սպասում ենք, հավատում, հույսեր  գեներացնում, նիկոլի վարչախումբը գործում է սառնասրտորեն, աննահանջ եւ  ծրագրավորված։
 Ահա,ասենք  Գյումրու ընտրված քաղաքապետին էլ էսօր տարան, դիմակավորվածները։
Դե, փորձեք հիշել, թե սրանց իշխանության տարիներին ո՞ր նորմալ, արդար ընտրված քաղաքապետն է այսօր դեռ պաշտոնավարում։
Ցուցակը սկսեք 2019-ից, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանով, ապա հասեք  Գորիս, ապա՝ Կապան, հետո՝ Փարաքարի խոշորացված համայնք,  հետո, աչքի պոչով հետեւեք թե ինչ  է կատարվում, եւ ապա, ինչ  է կատարվելու Էջմիածնի ընտրություններում։ Նայեցի՞ք, լավ է, բայց, մի շեղվեք, սիրուն, պուպուշ, փամփլիկ գնացեք դեպի 2026-ի ընտրություն։ Ինչո՞ւ, ինչո՞ւ , ախր չեք  ընդունում, չեք  հավատում իշխանափոխությունն իրականացնելու   եւս մեկ սահմանադրական ճանապարհի, այն է՝ անվստահության գործընթացին։
Ինչո՞ւ, ախր ինչո՞ւ չեք կարողանում ձեր ներքին  նախանձը, աբիժնիկությունը, ձեր ներսի համառությունը կոտրել եւ կանգնել այս գործընթացը իրականացնելու   հնարավորության կողքին։
Ինչո՞ւ եք դեռ փորձում հավատալ, թե երկիրը նորմալ պրոցեսների մեջ է եւ կարող եք  2026-ին իրավիճակ փոխել։ Նախ արդեն առկա հնարավորություն փորձեք, տղերք։
Ինչո՞ւ եք այսքան միամիտ, տղերք։
Ինչո՞ւ եք այսքան այնպիսին, ինչո՞ւ չեք փորձում փոխվել, էս ինչ համառություն է, ախր ինչո՞ւ չեք տեսնում, որ ամեն ինչ տանուլ կտաք։Կա՞ ձեր մեջ մեկը, որ պատրաստ է մեռնել հանուն Հայաստանի եւ հանուն իշխանափոխության։
Կա՞ մեր մեջ մեկը, որ պատրաստ է պառկել ավտոբուսի անիվների տակ հանուն իր գերագույն նպատակի։Գիտեմ պատասխանը, դուք եւս գիտեք, տղերք։
Թե չէ, ճերմակ ձեռնոցներով իշխանափոխություն չի լինում, տղերք»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ