23 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Արգիշտ, ի տարբերություն քեզ, ես ուղիղ եմ ասում․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարզվում է` Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն իր հետ կապված իրավունքներն ամբողջությամբ հանձնել է ՔՊ-ին, իսկ Արցախ հանձնողներն ու Մայր Աթոռի դեմ գրոհողները դերաբաշխում են արել` ով ցեխաջուրը մտնի կամ փչակից դուրս գա ու ինքնադրսևորվի:
Էլի եմ կրկնում, եթե Արգիշտն իր մոտեցումները ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին դեմ-դիմաց ասեր, կանեի այնպես ինչպես ավելի վաղ հնչեցրել եմ, ինչն ի դեպ նախկինում երբեք չի արել:
Արգիշտ, ի տարբերություն քեզ, ես ուղիղ եմ ասում: Հասկանում եմ, երես չունես, բայց այս ընտրությունն ու դրանում քո նոր բառապաշարը, անցածդ ճանապարհը ջնջելն ու սրբագրելը, քեզ պարզ ընտրության առաջ են կանգնեցրել:
Իսկ «նոր ընկերներդ» քեզ արջի ծառայություն են մատուցում` «զոհաբերում» իրենց ստամոքսային շահերին, իսկ ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով:
Իսկ կողքիդ կանգնած որոշ կոլխոզնիկներին ասա` ոտի տակ չընկնեն, ամեն մեկն իր արածի ու չարածի համար պատասխանատվությունն է կրում:
Հ․Գ. Կոնկրետ դու Արգիշտ, գիտես այս ամենի պատճառը, իսկ եթե մինչև հիմա չգիտես կամ քեզ չհասկացողի տեղ ես դրել` դա արդեն քո խնդիրն է, որը հավերժ ուղեկցելու է քեզ»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ