11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ի՞նչ արեց դրանից իշխանությունը. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Իշխանությունը ժամանակին հայտարարում էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման և պարզման մարմինը ԱԺ քննիչ հանձնաժողովն է, որի աշխատանքների ավարտից հետո հասարակությունը կստանա բոլոր հարցերի պատասխանները:
Ի՞նչ արեց դրանից իշխանությունը. խախտեց հանձնաժողովի աշխատանքների ժամկետները, իսկ հետո հայտարարեց, թե օրենքն այլևս հնարավորություն չի տալիս այդ պայմաններում զեկույցը ԱԺ լիագումար նիստում ներկայացնել ու սա այն դեպքում, որ մինչև այդ հայտարարվում էր, որ զեկույցի մի մասը բաց ձևաչափով է ներկայացվելու, իսկ գաղտնի հատվածը` փակ:
Իսկ ի՞նչ ունեցանք վերջնաարդյունքում. զեկույցին կարող են ծանոթանալ միայն համապատասխան գաղտնիության հասանելիություն ունեցող անձինք` խիստ սահմանափակ թվով, այն էլ` չհանրայնացնելու սկզբունքով:
Երկիրը 44-օրյային ու դրան հաջորդող տարիներին ստացավ դաժան պատերազմ, ագրեսիա, հարձակումներ ու ըստ այդմ` մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ ու այս պայմաններում, դրա գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները իրականությունը քողարկելով պատրաստվում են իրենց իշխանության երկարաձգմանը»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ