12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխող թիմի ու իր ղեկավարի ամենօրյա ռեժիմով հանրությանն ուղղվող մաղձը, ատելությունն ու թշնամությունը նույն ձևով էլ արտացոլվում է ներհասարակական-քաղաքական մակարդակում:
Իրավապահ համակարգի թիվ 1 նպատակը դարձել է իշխանության N1 «օբյեկտի» քմահաճույքներով զբաղվելն ու դրանք սպասարկելը, ինչը բացի նրանից, որ ապօրինի բնույթ է կրում, նաև հնարավորություն չի տալիս կենտրոնանալու այդ համակարգի իրական գործառույթների վրա:
Այս իշխանության համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի և սրանց ներքին ու արտաքին անվտանգության կոնցեպտը ձևավորվում է` բխելով բացառապես մեկ անձի քաղաքական և անձնական ձգտումներից, ինչը հանրային ու պետական շահի հետ որևէ առնչություն չունի»:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ