23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետք չէ վախենալ Ադրբեջանից, ու ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախ լրագրող Նիկոլ Փաշինյանը (ենթադրվում է Ադրբեջանի խնդրանքով) հարց է ուղղել ՀՀ առաջին նախագահին․ “Ի՞նչ իրավական ակտով էր թույլ տվել Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից և վավերացումից հետո ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս”։
Այս հարցի պատասխանը ստանալու համար, ճիշտ կանի դիմի ԵԱՀԿ ՄԽ՝ որպես հակամարտության կարգավորման միակ միաջազգային ձևաչափի։ Արցախյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում, ԵԱՀԿ ՄԽ-ն, խորապես տիրապետելով հակամարտության պատմությանն ու էությանը, երբեք չի բարձրացրել այդ հարցը, և որևէ կերպ այն չի համարել խնդրահարույց։
Հ․Գ․
Ի միջ այլոց, ի՞նչ իրավական ակտով են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից հեռացվել 2019թ մարտին Ստեփանակերտում Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, 2019թ օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և 2020թ մարտին մայիսին Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական հայտարարությունները։ Այլապես վերոնշյալ հարցը չէր առաջանա։
 Պետք չէ վախենալ Ադրբեջանից, ու ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ․ չէ՞, որ 2025թ․ օգոստոսի 8-ից հետո Կամբոջայի և Հայաստանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ