«Քարդաշյանը գոնե իր սեփական հետույքով է փող աշխատում» /վիդեո/
«Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Քիմ Քարդաշյանին, որ նա այցելեց Հայաստան, որովհետև մի ողջ ազգ արթնացրեց, այնպիսի տպավորություն էր, որ քնած էր մեր ազգը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա կատակեց, որ տեղին կլինի հայտնի հայուհուն նման զանվածային անկարգություններ կազմակերպելու ահմար «ձերբակալեն» ու Հայաստանում պահեն, մինչև լուծվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված խնդիրները:
Դերասան Սերգեյ Դանիելյանն ուրախ է, որ Քարդաշյանը Հայաստանում է: Ըստ նրա՝ PR-ն իսկապես իրա արդյունքն է տվել, ու հիմա ամբողջ աշխարհն է խոսում Հայաստանի, Հայոց ցեղասպանության մասին: «Նա ֆենոմենալ կերպար է»,-վստահեցնում են բանախոսները:
«Ես իրեն հարգում եմ մի բանով՝ նա իր սեփական հետույքով է փող աշխատում, ոչ թե ուրիշի, ոմանք ուրիշով են աշխատում: Չի գողանում, ուրիշի բիզնեսը չի վերցնում»,-նկատեց Սերգեյ Դանիելյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի ու Քարդաշյանի ընթրիքին, ապա Դանիելյանն ասաց. «Ինձ էլ որ կանչեին, ես էլ կգնայի, ափսոս ինձ չի կանչել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: