17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եթե պետությունը սկսում է իր գոյության իմաստը սահմանել ասֆալտի հաստությամբ, ապա մի օր այդ ասֆալտի տակից սկսում է երևալ ճաքած հիմքը․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլորս էլ տեսնում ենք, որ Հայաստանում ճանապարհաշինությունը ներկայացվում է որպես իշխանության հիմնական գործառույթ, «հաջողության ցուցիչ» և քարոզչական գործիք։ Այլ կերպ ասած՝ ասֆալտը դարձել է միակ PR միջոցը, որը պարզապես փայլուն շերտ է փտած հիմքի վրա։ Հիմա բացատրեմ։
Այսինքն՝ շեշտը դրվում է այն բանի վրա, թե ինչքան նոր ասֆալտ կա, ոչ թե ինչքան որակով և արդյունավետ է այն արված։ Եվ քանի որ կա շտապողականություն, որպեսզի արագ բացեն ճանապարհը կամ ցուցադրեն «հաջողություն», կառուցապատման տեխնոլոգիական նորմերը հաճախ շրջանցվում են։ Արդյունքում՝ նույն ճանապարհը ասֆալտում են ամեն տարի։
Այդպիսին է դեպի Ճամբարակ տանող ճանապարհը, ինչպես նաև Ճամբարակ-Բերդ ճանապարհը, որը հիմնանորոգվել է անցած տարի, ամբողջական ասֆալտապատմամբ, իսկ այսօր նորից նույն ճանապարհը կրկին ասֆալտապատվում է վերանորոգման ձևով։ Ի դեպ հատված կա, ոչ թե ասֆալտն է անորակ, այլ ճանապարհը քանդվել է, բավական ամուր հիմք չունենալու և անձրևների պատճառով։ Հանուն արդարության ասեմ, որ խոսքը ճանապարհի ողջ երկայնքի մասին է, ոչ թե մի ինչ-որ հատվածի:
Հիմա ստացվում է, որ պետությունը քաղաքացու հարկերից ձևովորված բյուջեից ճանապարհներ է սարքում, որն այնքան անորակ է, որ պետք է նորից փող հատկացնի, նորից վերանորոգի, ստացվում է, որ քաղաքացին ոչ միայն նույն խնդիրը վերացնելու համար երկու անգամ է վճարում, այլ նաև ստիպված է ամիսներով ապրել փոշու, փակված ճանապարհի, մշտական խցանումների և անհարմարությունների պայմաններում։
Պարզապես քաղաքացու  առօրյան զոհաբերվում է, որպեսզի իշխանությունը հերթական «բացման արարողության» ժապավենը կտրի։ Եվ եթե պետությունը սկսում է իր գոյության իմաստը սահմանել ասֆալտի հաստությամբ, ապա մի օր այդ ասֆալտի տակից սկսում է երևալ ճաքած հիմքը»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ