09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ծաղկած ծիրանի». Թութունջյանի աշխարհահռչակ գործը ցուցադրվում է Երևանում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպում են ցուցահանդես: Ցուցահանդեսը կբացվի ապրիլի 10-ին և կգործի մինչև մայիսի 10-ը: Կոմիտասի թանգարան -ինստիտուտի ցուցասրահում առաջին անգամ կներկայացվի Լևոն Թութունջյանի` 1930-ականներին ստեղծված Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղանկարը՝ «Դեղին դիմակ»  աշխարհահռչակ ստեղծագործությունը. ի դեպ այն Հայաստանում մինչ այժմ երբևէ չի ցուցադրվել:

Ներկայացված են լինելու նաև մեր հանրահայտ նկարչների բացառիկ ստեղծագործությունները, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Սարգիս Մուրադյանը, Վարուժան Վարդանյանը, Մինաս Ավետիսյանը, Ֆելիքս Եղիազարյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Զոհրաբ Միրզոյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը, Վարդիթեր Կարապետյանը, Ներսես Մելիքյանը, Էդուարդ Արծրունյանը, Գայանե Խաչատուրյանը, Արա Հայթայանը, Պետրոսյան Վլադիմիրը(Օհան), Ռոբերտ Էլիբեկյանը, Աշոտ Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ