10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անշուշտ, այնքան ուժեղ է, որ ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անշուշտ, այնքան ուժեղ է, որ ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի։

Չեմ կասկածում, այդ քպական ոչինչին անհատապես, բարոյապես  մինչեւ վերջ ոչնչացնելու է եւ,  ճիշտ է անելու։
 Խոսքս  այլ բանի մասին է։
Երկու օր հետեւոմ եմ այդ ոչինչի եւ նրա շուրջ    բողոք-գնահատական-ակցիաներին, սոցցանցերում եւ, առհասարակ։ Անգամ կին ընդդիմադիր , բայց՝ «տարանջատված»  պատգամավորները  միասնական դարձան եւ համախմբված  դատապարտող հայտարարություն տարածեցին։Գովելի քայլ։ Նորմալ մարդիկ խիստ զայրացած են, գնահատականներ են տալիս, բողոքում, ջղայնանում։ Եւ դա ճիշտն է։
 Պարզապես  սա առիթ դարձավ, որ  կրկին շեշտեմ կարեւորը։  Սիրելի մարդիկ, այսպես տեղային ջղայնանալով, բողոքելով, իրավիճակային հայտարարություններ անելով,  ոչ մի տեղ չենք հասնելու։Սրիկան էլի մնալու է սրիկա,  ավանակը՝ ավանակ եւ լպիրշը՝ լպիրշ, կապիտուլյանտը՝ հավերժ կապիտուլյանտ։
Մանավանդ, հենց էդ տեսակն է այսօր   ձիու վրա։
Էդ տեսակի հաղթարշավն է։
Ի ամոթ մեզ, էդ տեսակի ձեռքին է այսօր մեր պետականության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի  ճակատագիրը։
Ամփոփելով․  սրանց դեմ  հույժ անհրաժեշտ է ոչ թե տեղային, իրավիճակային, այլ՝ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, միասնական պայքար, միասին նույն սեւ կետին միասնաբար  հարվածելու  պայքար։Հակառակ դեպքում սրանք  ավելի ու ավելի սանձարձակ են դառնում եւ արդեն  յոթը տարի նստել են մեր ժողովրդի, մեր պետության, մեզնից յուրաքանչյուրի գլխին  եւ աղտոտում են  մեր  պետությունը, մեր հայրենիքը, սպանում են  մեր ազգային արժանապատվությունը։
Կա՞րող ենք միասնական դառնալ եւ  վերջապես  բռունցքվել այս ոչինչներից երկիրն ազատագրելու, թե էլի դիտորդի կարգավիճակով  պետք է ամեն անգամ բավարարվենք կոչերով, հայտարարություններով եւ դատապարտումներով։
 Հիշեցնեմ՝  ցանկացած իրական դատապարտման տրամաբանորեն պետք է հետեւի   պատիժը․․․Կանե՞նք։
Մարգարիտ Եսայան
Հ․Գ․ Թագուհի ջան, ամենայն հարգանքով՝ կողքիդ եմ» ։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ