25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը եւ, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, եւս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։
Այո, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։
Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել եւ դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։
Ի դեպ կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին, ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները։
Իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները եւ այսպիսով արժեզրկել նաեւ Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։
Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչեւ Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին իւ հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ