12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոչ մեկ չի հարցնու՞մ, թե Նիկոլի կառավարման տարիներին քանի զոհ ու վիրավոր ենք ունեցել․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ են: Բա որ սահմանին զինվոր չզոհվի, բա ո՞ւմ հաշվին ապրենք, ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,-ասում է Փաշինյանը:
Սրա խոսքը դառնում է հենց էն ասացվածքը, որ ասում են՝ «գողը առաջինն է գոռում՝ «բռնեք գողին», անբարոյականը մատնացույց է անում դիմացինին՝ անվանելով անբարոյական…
Ոչ մեկ չի հարցնու՞մ, թե Նիկոլի  կառավարման տարիներին քանի զոհ ու վիրավոր ենք ունեցել, ընդհանրապես սրանց կառավարման անփութության հետևանքով որքան մահեր են գրանցվել…էնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մահերի, զոհերի ու վիրավորների իրական թվի վերաբերյալ մարդիկ իր խոսույթով են խոսում՝ պլյուս մինուսով… հինգ հազարից ավելի զոհ, տասնյակ հազարավոր վիրավորներ ու խեղվածներ, տասնյակհազարավոր մահեր համավարակից…
Մինչև օրս չկա հստակ պաշտոնական տեղեկատվություն՝ 2018ից մինչև հիմա բանակում գրանցված զոհերի, վիրավորների, համավարակի հետևանքով մահացածների իրական թվերի վերաբերյալ…
Ու էս ամենից հետո ով՞ է խոսում արյուն լափելուց …»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ